Վերջապես․ Նիկոլ Փաշինյանը շատ հոյակապ լուր հայտնեց․ 50 հազար դրամ վճարելով մարդը կարող է բնակարան ձեռք բերել․ Ծանոթացեք պայմաններին

Կառավարությունը քննարկում է երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու նախագծերը։ Ծրագիրը, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորման, նպատակ ունի խթանելու ժողովրդագրական աճը։

«Հասարակության 20%-ի վերարտադրողականությունը կապված է բնակարանային խնդիրների հետ։ Խնդիրը շատ ավելի խորն է, հատկապես մարզային բնակավայրերում, քանի որ գրեթե բոլոր արտոնյալ ծրագրերը միայն մայրաքաղաքում են գործում։ Էսօր իրականացնում ենք մարզային բնակչության համար ծրագիր, որի համաձայն նախատեսում ենք մարզերում հիփոթեքով բնակարան ձեռք բերող ընտանիքներին հատկացնել միանվագ դրամական աջակցություն՝ մայր

գումարի հիպոթեքային կանխավճարը վճարելու համար, ընդ որում, այդ միանվագ աջակցության չափը կազմելու է բնակարանի արժեքի 5 %-ը, բայց ոչ ավելին, քան 1 միլիոն դրամը»,- այս մասին այսօր ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռամավարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

Քննարկման ընթացքում տնտեսագետ Սուրեն Պարսյանը առաջարկեց, որ նշված 1 մլն դրամը վիճելի է։ «Եթե 30 միլիոն արժի բնակարանը, ապա դրա 5 տոկոսը 1.5 մլն է կազմում։ Էս դեպքում 1 մլնը չի համապատասխանում։ Եթե համարում ենք, որ 30 միլիոնը բնակարանի միջին արժեք է, գոնե հաշվարկումը պետք է այդ տվյալներով իրականացվի»։

Ծրագրի համաձայն, նշված մեկ միլիոն դրամին ավելանում է նաև 3-րդ և 4-րդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 %-ը, բայց ոչ ավելի, քան 0.5 միլիոն դրամը։ Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է 2 մլն դրամը։

Նշենք նաև, որ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունը ավելանում է 30%-ով, սակայն այս դեպքում էլ միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է 2.6 մլն դրամ։

«Ընտանիք ասելով նկատի ունենք չափահաս անձը (անձինք) և նրանից (նրանցից) սերած երեխան»,- նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։
Բացի մարզային բնակավայրերի համար գոյություն ունեցող ծրագրից, առաջարկվում է նաև բնակարանային ապահովության մեկ այլ ծրագիր, ըստ որի՝ ընտանիքին ընձեռնվում է հնարավորություն՝ առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու։

«Իհարկե, մարդը 10% կանխավճար պետք է կատարի, իսկ մնացած մասի համար պետությունը տալիս է ապահովագրություն։ Եվ վերջին ծրագիրը հիփոթեքային վարկ փակող ընտանիքների դեպքում միանվագ դրամական աջակցությունն է տվյալ ընտանիքներին։ Երեխայի ծնվելու դեպքում պետությունը միանվագ աջակցություն է ցուցաբերում այդ ընտանիքին, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Եթե ծնված երեխան ընտանիքի 1-ին կամ 2-րդ երեխան է, ապա այդ աջակցության չափը կազմում է հիփոթեքային գումարի 10%-ը։ Օրինակ, վերցրել են 20 միլիոն հիփոթեք, մարելուց հետո ընտանիքում ծնվել է երեխա, ու մայր գումարի

մնացորդը այդ պահին 8 մլն դրամ է, պետությունը 800 հազար դրամ է տալիս՝ որպես մայր գումար։ Իսկ եթե դա ընտանիքում 3-րդ կամ 4-րդ երեխան է, ապա վարկի մարման չափը մարզային բնակավայրերում մինչև 50% է, իսկ Երևան քաղաքում մինչև 25%: Բայց էլի կա էդ առավելագուն շեմը՝ 2 մլն դրամ։ 10 տարվա ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը վերադարձվում է պետությանը»,- նշեց Սմբատ Սաիյանը։

Նշենք, որ եթե ծրագիրն այս կետերով ընդունվի, ապա 30 միլիոնից ավելի արժեքով բնակարան ձեռք բերողները ծրագրից չեն կարողանա օգտվել։

Հավելենք, որ ծրագրի ռազմավարությունը դեռևս մշակման փուլում է, և պարզ չէ՝ որքան գումար է տրամադրվելու ծրագիրն իրականացնելու համար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, ծրագիրը իրատեսական է, սակայն որոշակի խնդիրներ կան։

«Մեր մոտ ամենահիմնական խնդիրը մնում է վճարունակությունը։ Այսինքն՝ մարդկանց աշխատավարձերը պետք է բարձր լինեն, որ նրանք կարողանան օգտվել այս ծրագրերից։ Օրինակ, նույն 30 մլն դրամ հիփոթեք վերցնելու համար ընտանիքը նվազագույնը պետք է ներկայացնի ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով 90 հազար դրամ մաքուր եկամուտ։ Բացի այդ, պետք է այդ ընտանիքը ամսական 150-200 հազար դրամ վարկ մուծի։ Այսինքն, ամսական 400 հազար դրամ ամսական եկամուտ պետք է ունենա ընտանիքը. սա այն դեպքում, երբ ամուսին ու կին են, իսկ եթե 1 երեխա ունեն, ապա 470 հազար դրամ եկամուտ։ Խնդիրը իրականում սա է, որ մեր աշխատավարձերը ցածր են, ինչը թույլ չի տա այս ծրագրերից օգտվել»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով, հարցի լուծումը կլինի այն, որ մշակվի մի փաթեթ, որը հնարավորություն կտա 50-70 հազար դրամ ամսավճարով հիփոթեք ձեռք բերել. «Մեր բնակիչներից շատերը հիմա 50-70 հազար դրամով բնակարան են վարձակալում, իրենք դա կարող են վճարել։ Հիմա հիփոթեքային վարկերի առավելագույն ժամկետը 25 տարին է, իսկ եթե այդ ժամկետը մեծացի, և օրինակ, դառա 40 տարի, ապա դա թույլ կտա, որ ամսական վճարելիք գումարի չափը նվազի և դառնա 70-80 հազար դրամ»։

The government is discussing the 2020-2023 state housing assistance program for families with young children. projects to approve programs. The program, according to the Ministry of Labor and Social Affairs, aims to promote demographic growth.

“The reproduction of 20% of the society is connected with housing problems. The problem is much deeper, especially in the regional settlements, as almost all the privileged programs operate only in the capital. Today we are implementing a program for the regional population, according to which we plan to provide one-time financial assistance to families who buy a mortgaged apartment in the regions to pay the mortgage prepayment, and that one-time assistance will be 5% of the value of the apartment, but no more. Smbat Saiyan, the RA Deputy Minister of Labor and Social Affairs, stated this today during the discussion of the project on improving the demographic situation.

During the discussion, economist Suren Parsyan suggested that the mentioned 1 million drams is disputable. “If the apartment costs 30 million, then 5% of it is 1.5 million. In this case, 1 million does not correspond. If we consider that 30 million is the average value of an apartment, at least the calculation should be made with that data. ”

According to the program, 5% of the value of the apartment for every third and fourth child is added to the mentioned one million drams, but not more than 0.5 million drams. The amount of one-time financial support is 2 million drams.

It should be noted that if the beneficiary’s age does not exceed 30 years, the one-time financial support increases by 30%, but in this case the maximum amount of one-time financial support is 2.6 million drams.

“When we say family, we mean the adult (persons) and the child born to him (them),” said RA Deputy Minister of Labor and Social Affairs Smbat Saiyan.
In addition to the existing program for regional settlements, another housing program is proposed, according to which the family is given the opportunity to purchase an apartment without prepayment.

“Of course, a person must make a 10% down payment, and for the rest the state provides insurance. And the last program in the case of families who repay mortgage loans is one-timePOSTED UNDERNEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *