Շոկ. Սարսափելի ավտովթար..Մուտքը միայն չափահասների և ամուր նյարդեր ունեցողների համար. դեպքի վայրից Շամշյանը հայտնում է արդեն 25 հոգի,…

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՊԱԶ 672»

մակնիշի 35 ՏF 147 համարանիշի և Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ՊԱԶ»-ը կողաշրջվել է։ 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկակակն կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարները։

Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։

Հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «ՊԱԶ»-ի մեջ եղել են Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/17/1149992/

Today, March 17, a major car accident occurred in Lori region. At 8:20 am on the administrative territory of Spitak-Vanadzor highway in Nor Khachakap village collided with cars of “PAZ 672” model 35 T F 147 and Opel model 36 AO 038. As the photojournalist Gagik Shamshyan

reports from the scene, the collision resulted in the PAF being overturned. 25 people were taken to Spitak Medical Center with bodily injuries. The wounded were first assisted by citizens and the Spitak firefighter-rescuers of the Lori regional rescue department of the

Ministry of Emergency Situations. Some of the wounded were taken to hospital by 1st Battalion 5th Battalion Officer 2nd Battalion Traffic Police, under the command of Smbat Norekyan, Battalion Commander Garik Martirosyan. Yervand Alexanyan, responsible for the crash, reported to the Spitak Police Department, where the operative group headed by Petrosyan’s

chief arrived. Investigation is led by Stepan Hambaryan, Senior Investigator of the 4th Battalion of the 2nd Officer’s Battalion, who is preparing materials on the fact. Police identify the drivers and the injured. Those gathered at the scene said that employees of Gloria Garment Factory in Vanadzor were in the PAZ. Notification. The person suspected or accused of the alleged crim

e shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict. © shamshyan.com https://shamshyan.com/en/a

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *