Նոր շոկային մանրամասներ,….Իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, կորոնավիրուսով վարակված կնոջը,…հայտնի նշանդրեքի կինը…

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հերքել է տարածված լուրը, թե իր մայրը, ով Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է` հետազոտել է կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի արդեն հայտնի դարձած կնոջը:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Այսպես, ամենայն պատասխանատվությամբ ու մեկընդմիշտ հայտարարում եմ, որ իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, երբևէ նոր կորոնավիրուսային

վարակի առաջին դեպքին՝ այսքան քննարկվող կնոջը, չի հետազոտել: Վերջապես դադարեցրեք այս իրավիճակում մոլորության մեջ գցել հանրությանը և փորձել խաթարել նրանց հավատն առ պետական ու տեղական մարմիններ»,- նշել է Գասպարյանը:

Նա ընդգծել է, որ երեքշաբթի օրն այդ կինը գանգատներով դիմել է «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունք, անցել ստուգում բժիշկ-թերապևտի և ռենտգենոլոգի մոտ:

«Նրա մոտ անմիջապես ախտորոշվել է թոքաբորբ, նշանների մասին թերապևտը հեռախոսով տեղեկացրել է ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին՝ մայրիկիս (ինֆեկցիոն բաժանմունքի վարչական շենքն, ի դեպ, գտնվում է քաղաքի մյուս ծայրում):

Տեղեկանալով ախտանշաններին և այն հանգամանքին, որ քաղաքացին ժամանել է Իտալիայից, մայրս անմիջապես հրահանգել է դիմել Երևանի Նորքի ինֆեկցիոն բաժանմունք»,- գրել է Էջմիածնի քաղաքապետը:

Ejmiatsin Mayor Diana Gasparyan has denied the rumor that her mother, who heads the infectious department at Vagharshapat Hospital, was investigati

The mayor of Echmiadzin Diana Gasparyan wrote about this on her Facebook page. “So, with all responsibility and once and for all, I declare that my mother, who is the head of the Echmiadzin Infectious Disease Unit, has never investigated

the first case of a new coronavirus infection, the woman in question. Finally stop misleading the public in this situation and try to undermine their faith in state and local authorities, ”Gasparyan said.

She emphasized that on Tuesday the woman complained to the Vagharshapat Hospital CJSC, undergoing a check-up with a doctor and a radiologist. “She was immediately diagnosed with pneumonia. The therapist reported the signs to the mother of the infection department by phone

(my office building, by the way, is on the other side of town). Upon learning of the symptoms and the fact that the citizen had arrived from Italy, my mother immediately directed me to apply to the Nork Infectious Diseases Department in Yerevan, ”the mayor of Echmiadzin wrote.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *